Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Զգուշացեք տելոմերների կարճանալուց` դուք մոտենում ենք վերջնագծին

Զգուշացեք տելոմերների կարճանալուց` դուք մոտենում ենք վերջնագծին
22.01.2013 | 11:50

Արյան անալիզի արդյունքներով կարելի է որոշել ոչ միայն թռչունների, այլև մարդու կյանքի տևողությունը` այս եզրակացությանն են հանգել բրիտանացի գիտնականները վայրի թռչունների արյան բազմամյա ուսումնասիրություններից հետո: Նրանք չափել են քրոմոսոմների վերջին հատվածում գտնվող տելոմերների միջին երկարությունը: Տելոմերները միշտ կարճանում են, երբ օրգանիզմի բջիջները կիսվում են: «Մենք պարզել ենք, որ ցանկացած տարիքում տելոմերների երկարությունը կարող է հուշել, թե երբ տվյալ օրգանիզմը կմահանա: Կարճ տելոմերները կամ տելոմերների երկարության կտրում նվազումը նշանակում է, որ թռչունը 1 տարվա ընթացքում կսատկի»` ասել է Դևիդ Ռիչարդսոնը: Հետազոտություններն անցկացնող գիտնականները համոզված են, որ տելոմերները մարդկանց դեպքում ևս գործում են իբրև ներքին ժամացույցներ` ցույց տալով կենսաբանական, այլ ոչ թե իրական տարիքը: Մեծ Բրիտանիայում արդեն գործում է լաբորատորիա, որտեղ 630 դոլար վճարելով` ցանկացողները կարող են պարզել իրենց արյան տելոմերների երկարությունը, և, եթե գիտնականները ճիշտ են, փաստորեն իրենց կյանքի ժամանակը:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4657

Մեկնաբանություններ